Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում հանձնել են հրազեն ու ռազմամթերք (տեսանյութ)

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում հանձնել են հրազեն ու ռազմամթերք (տեսանյութ)

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։

Ոստիկանությունը հայտնում է, որ արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը. հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տիպի հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Նռնականետն ու փամփուշտները Աստղաձոր գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ոստիկանության Մարտունու բաժին՝ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, իսկ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Ճամբարակի բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ։

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Բացատրական աշխատանքը շարունակվում է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում