Դեբեդ գետն ընկած 2-ամյա երեխան դուրս է բերվել տեղի ուժերով. փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է

Դեբեդ գետն ընկած 2-ամյա երեխան դուրս է բերվել տեղի ուժերով. փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։

ԱԻՆ  լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 18։32-ին երեխան (Ա․ Խ․ ծնված 2020 թ․) տեղի ուժերով գտնվել և տեղափոխվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցում է 30 փրկարար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում