Մեքենայից գողություն կատարած տղամարդը խոստովանել է ու վերադարձրել գողոնը

Մեքենայից գողություն կատարած տղամարդը խոստովանել է ու վերադարձրել գողոնը

Ապրիլի լույս 18-ի գիշերը, ժամը 3.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցում կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայից գողություն են կատարել:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ օգտվելով մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են պայուսակ:

Գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսվեց: Օպերատիվ հարցումների արդյունքում բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 38-ամյա մի բնակիչ, որը ապրիլի 22-ին Խանջյան փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը վերցվել է:

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում