Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Միրզոյան
Հայաստանը չի պատրաստվում վերականգնել մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ հարցին՝ Միրզոյանը հիշեցրել է, որ Երևանը վաղուց դադարեցրել է մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին և սառեցրել անդամակցությունը։
«Եթե կառույցի մյուս անդամները և գլխավոր քարտուղարությունը մեկնաբանություններ են անում, իզուր։ Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում»,- հայտարարել է նախարարը։


Կարծիքներ