ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձնաբուք է:
Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Վայոց ձորի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարծիքներ