Լիոնում կրակել են ուղղափառ եկեղեցու հոգևորականի վրա
Ֆրանսիայի՝ Լիոնի 7-րդ շրջանում հունական եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել, հաղորդում է տեղական Progres թերթը ՝ վկայակոչելով ականատեսներին:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ուժեղացված ջոկատներ։
Փրկարարները տարհանել են մեկ վիրավորի։ Ինչպես հաղորդում Է BFM հեռուստաալիքը, վիրավորը ուղղափառ եկեղեցու հոգևորական է։
Հարձակվողին հաջողվել է փախչել։
Կարծիքներ