Արցախի միջազգային ճանաչումը` այլընտրանք չունի․ Կոնստանտին Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ավում է․
«Կարծում եմ` աշխարհի քարտեզում շուտով կհայտնվի նոր ճանաչված պետություն` Արցախի Հանրապետություն անվամբ։ Արցախի միջազգային ճանաչումը` այլընտրանք չունի։ Արցախը անկախացել է 1991թ.-ին և ժամանակն է արդեն, որ ճանաչվի նրա անկախությունը։
Անկախության ճանաչումը այլևս կբացառի ադրբեջանական ագրեսիան, կապահովի Արցախի անվտանգությունը։ ՌԴ-ն որպես Հայաստանի դաշնակից` պետք է լինի Արցախի անկախության առաջին ճանաչողներից մեկը», ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին
Կարծիքներ