Մեր հասարակության զգալի մասի մոտ չկա այն ընկալումը, որ այն ինչը հանրային է նաև իրենցն է․Իսրայելյան (լուսանկար)
Լրագրող Մկրտիչ Իսրայելյանն իր էջում գրում է․
«Մեր հասարակության զգալի մասի մոտ չկա այն ընկալումը, որ այն ինչը հանրային է նաև իրենցն է։ Էս նոր ավտոբուսներից մի քանիսն արդեն ապականված են, կոտրած ապակիներ, կանգառների ձայնային ազդանշանների կոճակների մասն արդեն չի աշխատում։ Ինչը սեփական չէ ուրեմն պետական է և այն կարելի է ուղղակի անտերության մատնել։ Էս մոտեցումը կա թե ուղևորների, թե առավել ևս վարորդների մոտ։ Գուցե փոքր բան թվալ, բայց էսպես էլ վերաբերվում ենք ավելի գլոբալ հարցերի, ընդհուպ պետությանը, հայրենիքին»,- գրել է նա։
Կարծիքներ