Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգ»-ը. ոստիկանությունը հորդորում է պահպանել զգոնություն
Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգ»-ը։
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը «Վերջին զանգ»-ի կապակցությամբ շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում պայծառ ու երջանիկ ապագա, հաջողություններ՝ հետագա ուսման մեջ:
Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և թույլ չտալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:
Շրջանավարտների ծնողներին խնդրում են ցուցաբերել ողջախոհություն, չտրամադրել երեխաներին անձնական օգտագործման ավտոմեքենաները՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար:
Արցախի ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է, որ ճանապարհային ոստիկանությունը կլինի անզիջում և օրինախախտների նկատմամաբ կկիրառվի ներգործության խիստ միջոցներ:
Կարծիքներ