Դոդոնը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին անմաքս արտահանման ռեժիմը երկարացնելու համար
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը մինչև տարեվերջ մոլդովական ապրանքների անմաքս ներկրման ժամկետը երկարացնելու որոշման համար՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«ՌԴ-ի ղեկավարությունը հունիսի 27-ին որոշում էր ընդունել մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանի տարածք մոլդովական մի շարք ապրանքների անմաքս ներկրման ժամկետը երկարացնելու մասին: Ռուսաստանի կառավարության որոշումը ողջունում են Մոլդովայի Հանրապետության տնտեսագետ գործակալները, իսկ մեր երկրի բարձրագույն ղեկավարությունն անկեղծ շնորհակալություն է հայտնում ռուսաստանցի գործընկերներին հերթական բարեկամական քայլի համար, որը նպաստում է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդմանը»,-գրել է Դոդոնը Facebook-ի իր Էջում:
Նախագահի խոսքով՝ արտոնյալ ռեժիմի երկարացումը մոլդովացի արտահանողներին թույլ կտա տնտեսել 300-ից մինչև 500 մլն լեեվ (մոտավորապես 17,4-29 միլիոն դոլար): Ռուսաստանը 2019 թվականի հունվարի 1-ից կես տարով չեղարկել էր մաքսը Մոլդովայից մի շարք ապրանքների ներմուծման համար. հունիսի վերջին որոշում է ընդունվել մաքսերի չեղարկումը երկարացնել մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը, իսկ ՌԴ-ի այն ժամանակվա կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ նոյեմբերյան հանդիպումից հետո Մոլդովայի վարչապետը հայտնեց Ռուսաստանի իշխանությունների այն որոշման մասին, որի համաձայ՝ հանրապետությանը թույլատրվում է նաև 2020 թվականի առաջին կիսամյակում ապրանքները ներկրել առանց մաքսերի:
Կարծիքներ