Մենք դատապարտված ենք Հաղթանակի և դրան այլընտրանք չի կարող լինել. Վիլեն Գաբրիելյան
Բարի երեկո ընկերներ, եկել եմ ասեմ, որ գրեթե պիտի կրկնեմ այն ինչ ասել եմ, մի քանի օր առաջ, քանզի այն ինչ ասել եմ, շատ սպասելի էր, մեր հիմնական թշնամու՝ մեր էյֆորիայի և մեր խուճապի մասին:
Ես ամենինչ հասկանում եմ, հեշտ չի, ընդհանրապես հեշտ չի, ավելին ասեմ դժվար է, շատ դժվար, բայց մի թե՞ հիմա ձեզ ավելի դժվար է, քան քաղքակրթության բաստիոնի ավանգարդում կանգնած մեր հրաշք ուժեղ զինվորներին, որոնք հանուն քաղաքակրությանը և մարդկությանը լույսի մարտիկների պես 11 օր 24 ժամ անդադար կռիվ են տալիս բարբարոս ոսոխի դեմ: Իհարկե ոչ:
Գիտեմ ծանր է, ցավոտ է, բայց մի թե՞ ձեզ ավելի ծանր ու ցավոտ է, քան հրետանավոր Ալբերտի ծնողներին, որոնք ուղղակի ապշեցուցիչ բան են արել՝ մարդկանցից պահանջել են, որ իրենց զավակին ծաղկեպսակ գնելու տեղը այդ գումարը փոխանցեն հիմնադրամին, քանի որ Հայրենիքին հիմա դա ավելի կարևոր է: Հասկանում ե՞ք, մարդիկ վշտի մեջ, հերոս զավակ են կորցրել, բայց անգամ այդ վիճակում մեզ դուխ են տալիս և մեզ չեն շեղում հանուն Հայրենիքի ազատության, անկախության և ինքնիշխնության պայքարից, հասկանում ե՞ք ինչ աստիճանի կամք ու քաջություն է դա: Իհակե ոչ:
Կրկին հիշացնում եմ, որ նման իրավիճակում պետք է պահպանել բացարձակ սառնասրտություն անկախ ամենինչից, հիմա հենց այս պահին բոլորիս վրա աշխատում են մի քանի ֆրոնտով, թիրախային աշխատում են, մի տրվեք սադրիչ ապատեղեկատվությանը, մի տրվեք խուճապին:
Հիշե՜ք, որ եթե թիկունքը պինդ է, ուրեմն ճակատը այլ ավելի ամուր: Մենք թույլ չենք տալու, որ մեզ ջարդեն ներսից, քանի որ մենք ենք մեր զորքկ թիկունքը, բայց մենք փոխելու ենք տրամաբանությունը, և ջաղջախելու ենք թշնամուն իր իսկ խորքային թիկունքում:
Թարգեք նվնվոցը, ձիգ, ամուր ու ուժեղ եղեք, հիշե՜ք պատերազմի աստվածը փոփոխական է, բայց բարին չի կարող պարտվել չարին, մենք դատապարտված ենք Հաղթանակի և դրան այլընտրանք չի կարող լինել:
Եղեք՝ զու՜սպ, զգո՜ն, խելացի՜, սառնասի՜րտ, ձի՜գ, պի՜նդ, ամու՜ր, ուժե՜ղ, ինքնավստա՜հ, գլուխներդ՝ բարձր, դուխներդ՝ տեղը, և իհարկե պարտադիր կասկով, միասնական #Հաղթելունեք:
#ArmenianArmy
#Պատժի_Իրավունք
#ArtcakhStrong
#ArmeniaStrong
#ՕմարիԱրծիվ
նավակ Ճոճողը
Վիլեն Գաբրիելյանի գրառումը
Կարծիքներ