Թայվանում կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեպքերն աճում են

Թայվանում կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեպքերն աճում են

Թայվանի կառավարությունը կարգադրել է խստացնել հսկողությունը՝ օմիկրոն շտամի ներքին փոխանցման դեպքերի աճի պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ըստ Թայվանի կառավարության՝ անհրաժեշտ է գործել հիմա՝ կանխելու դեպքերի մեծ թվով ավելացումը, ծանրաբեռնվածությունը, չնայած ընդհանուր թվերը մնում են բավականին ցածր:

Ամիսներ շարունակ վիրուսի քիչ դեպքերից հետո ամսվա սկզբից Թայվանում COVID-19-ի տեղական դեպքերի փոքր աճ է գրանցվել, գրեթե բոլորը օմիկրոն շտամի դեպքեր են, որը պայմանավորված է միջազգային օդանավակայանի աշխատողների՝ ժամանած ուղևորներից վարակվելու հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում