Օլավ Թոնի նման շատ մեծահարուստ հայեր կան՝ և Հայաստանում, և սփյուռքում
Երեկ այս տղան՝ Նորվեգիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Օլավ Թոնը նշում էր ծննդյան 97-րդ տարեդարձը:
Չնայած ահռելի կարողությանը, Օլավ Թոնը ապրում է համեստ՝ Օսլոյի արվարձանի իր առանձնատանը՝ երկար տարիներ վարելով նույն «Ֆոլքսվագեն» ավտոմեքենան ու հեծանիվը: Լինելով իսկական նորվեգացի՝ նա վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ձմեռային զբոսանքներն իրականցնում է նույն դահուկներով:
Ամբողջ կյանքի ընթացքում նա աշխատել է օրական տասը ժամ՝ ինքնուրույն վերահսկելով իր տնտեսական կայսրությունը:
Օլավ Թոնը Նորվեգիայի ամենախոշոր հարկատուն է: 2013 թվականին իր ամբողջ կարողությունը փոխանցել է իր իսկ ստեղծած բարեգործական հիմնադրամին: Հիմնադրամն աջակցում է բժշկության և ձեռներեցության ոլորտների հեռանկարային ծրագրերին:
Նորվեգիայում և Նորվեգիայից դուրս բնակվող նորվեգացիների շրջանում շատ են Օլավի կենցաղավարությամբ ապրող մեծահարուստները:
Այդ մարդկանց շնորհիվ դեռևս 20 տարի առաջ ստեղծված «Նորվեգիայի Հիմնադրամ»-ի ակտիվներն այսօր գերազանցում են 1 տրիլիոն ԱՄՆ դոլարը:
Նորվեգիայի տարածքը 385,207 կմ2 է, բնակչությունը՝ մոտ 5,300,000: Հավանաբար, մոտ 6–7 միլիոն նորվեգացիներ ապրում են երկրի սահմաններից դուրս:
Հայաստանն ու Նորվեգիան համադրելի չեն տարածքով, ունեցած բնական ռեսուրսներով: Իրար մոտ են, թերևս, նորվեգացիների և հայերի բնակչության թվաքանակը՝ բնակվող Նորվեգիայում և Հայաստանում և այդ երկրների սահմաններից դուրս:
Օլավ Թոնի նման շատ մեծահարուստ հայեր կան՝ և Հայաստանում, և սփյուռքում:
Ցավոք, քիչ, շատ քիչ են նրա մտածելակերպն ունեցող հայերը՝ ոչ միայն հարուստ.....
Ձոնիկ Մարգարյան
Կարծիքներ