Քաղաքս սովորականից տաք է այսօր՝ քո խառնվածքի պես, օդում «Վերև» երգն է, ու ես հա նայում եմ երկնքին, որտեղ այսօր ու այսօրվանից քո աստղն է վառվելու. Գուրգեն Ալեքյան
Գուրգեն Ալեքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքում այսօր մարդիկ սովորականից տխուր են: Այսպես ու այսչափ տխրում են, երբ մեկին կորցնում են՝ ֆիզիկապես, անվերադարձ: Շատերը հարազատ հոգի, քաղաքի սիրո երգիչ, մեկը ընկեր, իսկ բոլորը՝ մարդ: Քաղաքի մարդկանց կորուստը մի անուն ունի՝ Հայկո, մեր Հայկո:
Նրանք քայլում են՝ գլխում առաջին սիրո պատմությունը, նախկինի մասին մտքերը կամ երջանիկ ընտանիք կազմելու հուզիչ առաջարկը: Նրանց բոլորին միավորում է սերը ու քո երգը:
Քաղաքս սովորականից տաք է այսօր՝ քո խառնվածքի պես, օդում «Վերև» երգն է, ու ես հա նայում եմ երկնքին, որտեղ այսօր ու այսօրվանից քո աստղն է վառվելու: հավերժ սիրո երգիչ, քեզ սիրելու, կարոտելու ու երգելու են սերունդներ, ցավդ տանեմ…
Կարծիքներ