Տեղի ունեցավ Facebook Faces Awards մրցանակաբաշխությունը
Դեկտեմբերի 13-ին, Արմավիրում առաջին անգամ տեղի ունեցավ Facebook Faces Awards մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին Երևանի և մարզերերի ֆեյսբուքյան ամենաակտիվ հայ օգտատերերը։ Ժյուրին հետևել է մասնակիցների կատարած աշխատանքներին և գնահատել նրանց նախաձեռնությունները վիրտուալ տիրույթում։ 16 մասնակիցներ արժանացան նոմինացիաների , իսկ տարվա լավագույն գրառում կատարած օգտատեր ճանաչվեց Ռուբեն Եսայանը։ «Տարվա ուսուցիչ » անվանակարգը տրվեց Արսեն Վարդանյանին, «Տարվա քաղաքական հումոր » անվանակարգը տրվեց Հայկ Կոստանյանին, Սևակ Մանգուշյանը ճանաչվեց «Տարվա ֆոտոդեմք », Անահիտ Հախվերդյանը ճանաչվեց «Տարվա ֆոտոգենիկ », «Մեդիահրամանատար » ճանաչվեց Ռուբեն Եսայանը, «Տարվա հայրենասիրական գրառում » անվանակարգում հաղթեց Սեյ Յայլախանյանը, «Տարվա նախաձեռնություն »՝ Հասմիկ Ավագյան, «Տարվա սուր հումոր »՝ Զաք Արզումանյան, «Հարսանեկան խնջույքների վերաբերյալ լավագույն հումոր »՝ Արման Գրիգորյան, «Տարվա բիզնեսմեն »՝ Լևոն Ստեփանյան, «Տարվա համակրանք »՝ Գեղամ Հակոբյան, «Տարվա հայտնություն »` Գոռ Զախարյան , Աննա Ղազարյան՝ «Տարվա լրագրող» ։ Նախագծի և դրա ստեղծման մասին Freenews.am-ը զրուցել է հեղինակներից՝ Նարեկ Հակոբյանի հետ․
Նարեկ, ինչպե՞ս ծնվեց մրցանակաբաշխություն կազմակերպելու գաղափարը
-Գաղափարն, իրականում, ծնվեց ամռանը, բայց մրցանակաբաշխության ֆորմատը, ոչ թե ֆեյսբուքյան դեմքերն էին, այլ մեկ ուրիշ նախագծի հյուրերը՝ «Հետևելով հաջողությանը» ծրագրի մասին է խոսքը։ Ծրագրի ֆորմատը որոշելը, այս դեպքում ավելի բարդացավ, որովհետև ինքս ակտիվ օգտատեր եմ և ակտիվորեն հետևում եմ հայ ակտիվ օգտատերերին , արդյունքում դժվար էր որոշել, թե որն է լավագույն գրառումը։ Դրա համար ծրագրում որոշեցինք անվանակարգերը։ Նախ և առաջ հաշվի ենք առել յուրաքանրյուր օգտատիրոջ ստանդարտից դուրս մտածելը, ազատ մտածելակերպը, և դե, իհարկե, ակտիվությունը։
Ի՞նչ սկզբունքով եք 70 օգտատերերից ընտրել 16-ին և անվանակարգել
-Ցանկացած նախագիծ սկսելուց առաջ ՝ լինի ֆիլմ, տեսահոլովակ, թե որևէ այլ բան, ես կարևորում եմ լավ թիմի առկայությունը , որի հետ կարող ես ցանկացած գաղափար գեներացնել և հասնել սպասված արդյունքի։ Դե, բնականաբար, ես չէի կարող այս ծրագիրը միայնակ իրագործել ուստի ինձ միացավ իմ լավ ընկերներից Լիանա Ղուկասյանը, որը ծրագրի հեղինակներից է։ Մեր թիմի առաջ դրված էր բարդ մի խնդիր՝ 70֊օգտատերից ընտրել 16֊ին և անվանակարգել։ Բարդ տևական քննարկումներից հետո, արդեն պարզ էր ընդհանուր թե՛ անվանակարգերը և թե՛ դրանց ներկայացվող նոմինանտները։ Բավականին բարդ էր որոշել, թե որն է լավագույն գրառում անվանակարգը, ուստի դիմեցինք ժյուրի օգնությանը։
Ովքե՞ր էին ժյուրիի կազմում
- Ժյուրի կազմում էին՝ Արտյոմ Մարկոսյանը և Արմեն Թադևոսյան։ Նրանց ընտրություն էլ պատահական չի եղել, որովհետև մեզ պետք էին մարդիկ, որոնք իսկապես առնչություն են ունեցել հումորի հետ, բացի դա՝ գաղափարապես և մասնագիտորեն տեղյակ են այսպիսի նախագծերի իրականցման կարգից։
Ի՞նչն եք կարևորել ծրագրում
-Ծրագրում իրականում կարևորել ենք, ոչ թե անվակարգերը և թե ով կլիներ «Լավագույն գրառում» անվանակարգի հաղթողը, այլ ընկերությունը․ վիրտուալ դաշտը բերել դեպի իրականություն ՝ դժվար էր։ Հավատացեք՝ շատ տրամադրող է այն հանգամանքը, որ այն մարդկանց ում ամեն օր տեսնում ես քո Ֆեյսբուքյան պատին արդեն մի վայրում են, մի հարկի տակ։ Կային որոշակի խնդիրներ, իհարկե, դրանց մասին խոսել չեմ ցանկանա ։ Միակ բանը, որ ափսոսում էի դա մեր այն նոմինանտներն էին ովքեր հարգելի պատճառներոով չկարողացան ներկա գտնվել, այդ թվում նաև մեր լավ ընկերը ՝ Գեղամը, որը հիմա սահմանում է (կամավորական սկզբունքով)։ Մենք Լիանայի հետ վստահ ենք, որ այս նախագիծը կրելու է շարունակական բնույթ և որպես նախագծի հեղինակներ կցանկանայինք, որ ծրագիրը անցկացվեր՝ Հայաստանի տարբեր մարզերում։
Եվ վերջում, կես կատակ, կես լուրջ մի բան ասեք ձեր հետևորդներին
-Թող լավ լինեն, հորս արև ու ավելի ակտիվ, իսկ եթե լուրջ, ես իրենց սիրում եմ․․․
Կարծիքներ