Էրեբունի-Երևան տոնակատարությունը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին էլեկտրոնային երաժշտության փառատոնով

Այս տարի Էրեբունի-Երևան տոնակատարությունը կմեկնարկի փառատոնով, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ի երեկոյան Դիանա Աբգարի այգում: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ սեպտեմբերի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը մասնավորեցրեց, որ Դիանա Աբգարի այգում լինելու է էլեկտրոնային երաժշտության փառատոն. «Հանդես կգան ինչպես տեղական արտիստներ, այնպես էլ ունենք արտասահմանից շատ հայտնի երաժիշտ, որը հաստատել է իր մասնակցությունը, և ամսի 11-ի երեկոյան իր կատարումներով կուրախացնի երևանցիներին»:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց՝ Էրեբունի-Երևան տոնն իր նոր կոնցեպտով մայրաքաղաքում իրականացվող լավագույն միջոցառումների խտացումն է մեկ-երկու օրվա մեջ, ապա դիմեց հանրությանը. «Սիրելի՛ երևանցիներ, ամսի 11-ից սկսվում են Էրեբունի-Երևան տոնակատարությունները: Ոչ միայն երևանցիներին, առհասարակ ՀՀ բոլոր քաղաքացիներին, բոլոր հյուրերին հրավիրում ենք Երևան՝ տոնելու մեր սիրելի քաղաքի ծննդյան օրը»:
Կարծիքներ