Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 608 միլիոն դրամ․ դատախազություն

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 608 միլիոն դրամ․ դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

 

Դատարանի կողմից հաստատված հաշտության հիմքը 2024 թվականի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն ներկայացված՝ գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմումն էր, որով վերջիններս պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել շուրջ 608 միլիոն դրամ:

 

2025 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ շուրջ 608 միլիոն դրամն ամբողջությամբ վճարվել է ՀՀ բյուջե:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում