Գյումրու համայնքի բյուջեից 10 մլն դրամ համահայկական հիմնադրամի, 10 մլն՝ Ղազանչեցոց եկեղեցու նորոգման համար
«Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» դրամահավաքին մասնակցություն կունենա նաեւ Գյումրի քաղաքը: Ավագանու այսօր կայացած նիստի ժամանակ որոշում կայացվեց համայնքի բյուջեից հատկացնել 20 մլն դրամ: 10 միլիոն դրամը կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ևս 10 միլիոն դրամ՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման աշխատանքներին:
Ավագանու որոշմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմի պատճառով Գյումրի տեղափոխված յուրաքանչյուր անձին կհատկացվի դրամական օգնություն՝ 20.000 դրամի չափով: Անհրաժեշտության դեպքում համայնքը կհոգա նրանց կացության, սննդի համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Կարծիքներ