Կիպրոսի Եկեղեցին և ժողովուրդը ԼՂ ժողովրդի կողքին են. Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդ

Կիպրոսի Եկեղեցին և ժողովուրդը ԼՂ ժողովրդի կողքին են. Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդ

Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը նամակ է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ խորը վշտակցություն հայտնելով տարածաշրջանում մարդկային կյանքերի ողբերգական կորստի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

«Կիպրոսի Եկեղեցին խստորեն դատապարտում է մարդու հիմնարար և վեհ սկզբունքների արժեքների դեմ ուղղված բռնության և ահաբեկչության ցանկացած դրսևորում:

Կիպրոսի Եկեղեցին և ժողովուրդն այս դժվարին պահին կանգնած են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին։

Մենք անձնապես ուղերձով կդիմենք մեր կառավարությանը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության անհապաղ դիվանագիտական ջանքեր ձեռնարկելու հորդորով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում