Թրամփը մեղադրել է ամերիկյան ԶԼՄ-ներին իր գործողությունները լուսաբանելու հարցում անազնվության մեջ

Թրամփը մեղադրել է ամերիկյան ԶԼՄ-ներին իր գործողությունները լուսաբանելու հարցում անազնվության մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ բազմաթիվ ամերիկյան ԶԼՄ-ներ ցուցաբերում են անազնվություն նրա քաղաքականությունը լուսաբանելու հարցում:

«Դա շատ անազնիվ է,-ուրբաթ հայտարարել է նա The Rush Limbaugh Show ռադիոհաղորդման եթերում:-Երբ ես անում եմ օգտակար ինչ-որ բան, ապա ԶԼՄ-ները ներկայացնում են այդ ամենը բացասական լույսի ներքո»,-հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, Թրամփը հղում է արել առ այն, որ իր նախաձեռնությամբ ստեղծվել են ԱՄՆ Տիեզերական ուժերը, սակայն մամուլն այդ մասին չի գրում: «Այդ ուժերը շատ կարեւոր են լինելու ապագայում,-ասել է նա: Ստիպված եմ ինքս բացատրել դրանց կարեւորությունը, քանի որ նրանք [ԶԼՄ-ները] այդ մասին չեն գրում»:

Նախագահի կարծիքով՝ այդպիսի պայմաններում Հանրապետական կուսակցության ակտիվիստները «պետք է դրսեւորեն ավելի շատ վճռականություն, քանի որ դեմոկրատները կեղտոտ խաղեր են խաղում»:

Տիեզերական ուժերը պաշտոնապես հիմնադրվել են 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Թրամփի կողմից 2020 թվականի ֆինանսական տարվա բյուջեն ստորագրելուց հետո: Դրանք դարձել են երկրի զինված ուժերի վեցերորդ տեսակն ու առաջինը, որոնք ստեղծվել են 1947 թվականին ամերիկյան բանակի ժամանակակից կառուցվածքի ձեւավորումից հետո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում