«Գազելի» վթարման հետևանքով մահացածները ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներ են

«Գազելի» վթարման հետևանքով մահացածները ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներ են

Պարզվել է հոկտեմբերի 9-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և մարդատար «Գազել»-ի վարորդի ինքնությունը, գրում է Shamshyan.com-ը։ 

Ըստ աղբյուրի՝ Իջևան-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ը վարել է Երևանի բնակիչ 67-ամյա Հակոբ Թումանյանը։ Վթարի հետևանքով ՌԴ քաղաքացի 45-ամյա Հակոբ Բեգունցը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա Սամվել Մ.-ն և Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Մայա Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վարորդ Հ. Թումանյանն ու մյուս ուղևորները՝ Տավուշի մարզի բնակիչ 73-ամյա Մարտուն Ավետիսյանը, Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Վալերիկ Քոչարյանը, Տավուշի մարզի բնակիչ 69-ամյա Յուրի Ավետիսյանը, Արցախի Հանրապետության քաղաքացի 39-ամյա Դիանա Բարսեղյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց են տեղափոխել նաև Ուկրաինայի քաղաքացի 52-ամյա Վարդուհի Ադամյանի դին։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում