Ցնծությունը կիսելը շատ հեշտ է, բայց մենք պիտի ի վերջո սովորենք նաև դժվարությունները կիսել. Արման Ղարիբյան

Ցնծությունը կիսելը շատ հեշտ է, բայց մենք պիտի ի վերջո սովորենք նաև դժվարությունները կիսել. Արման Ղարիբյան

Մի բան եմ ուզում արձանագրել, որ մեր բանակի ոչ միայն հաջողություններն ու հպարտանալու դեպքերն են բոլորինս, այլև դժվարություններն ու կորուստները, ժամանակավոր նահանջներն ու անհաջողությունները։

Ցնծությունը կիսելը շատ հեշտ է, բայց մենք պիտի ի վերջո սովորենք նաև դժվարությունները կիսել, պատասխանատվություն ստանձնել ու օրհասական պահերին մեղավորների չփնտրել։ Հակառակ, բարդ պահերին պիտի ավելի ամուր բռունցքվենք, որպեսզի հաջողության հասնենք։

Ու այս ամենը առանց պաթոսի ու կեղծիքի, շատ հանգիստ ու գիտակցված։ Մենք ենք տերը մեր երկրի՝ թե՛ հաղթանակի, թե՛ դժվարին պահերին։

Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառումը 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում