«Մաշան և արջը» մուլտսերիալը ներառվել է աշխարհում ամենասիրված մանկական շոուների լավագույն հնգյակում
Ռուսական «Մաշան և արջը» մուլտսերիալը ներառվել է աշխարհում, այդ թվում Եվրոպայում և Լատինական Ամերիկայում մանկական ժամանցային ամենասիրված շոուների լավագույն հնգյակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Animaccord ընկերության մամուլի ծառայության հայտարարությանը։
«Kidz Global միջազգային հետազոտական գործակալությունն աշխարհի տարբեր շրջաններում ամենասիրելի ժամանցային բրենդների ուսումնասիրության արդյունքներն է ներկայացրել, որոնցում երեխաների շրջանում լավագույն հնգյակում է ներառվել նաև Animaccord-ի արտադրության ռուսական «Մաշան և արջը» մուլտսերիալը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ժամանցային բրենդների հետազոտությունն անցկացվել է 2020 թվականի ապրիլին, դրան աշխարհի 43 երկրից 60 000 մարդ է մասնակցել։ Ստացված արդյունքների վրա հիմնվելով՝ մուլտսերիալն աշխարհում ամենասիրելի ժամանցային բրենդների լավագույն հնգյակում է հայտնվել (0-6 տարեկան աղջիկների համար), Լատինական Ամերիկայում (0-6 տարեկան աղջիկների/տղաների համար) և Եվրոպայում (0-6 տարեկան աղջիկների/տղաների համար)։
«Մաշան և արջը» մուլտսերիալը թարգմանվել է 39 լեզվով, այն ռուսական միակ մուլտսերիալն է, որը 4 ադամանդե «սեղմակի», YouTube-յան պարգևների է արժանացել, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և պորտուգալերեն ալիքներից յուրաքանչյուրի հետևորդների թիվը գերազանցում է 10 միլիոնը։
Կարծիքներ