2020 թվականից ի վեր ԱՄՆ ներքին ահաբեկչության դեպքերը կրկնապատկվել են
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյում ներքին ահաբեկչության դեպքերի հետ կապված հետաքննությունների թիվը 2020 թվականի գարնանից ավելի քան կրկնապատկվել է: Այս մասին հայտարարել է գերատեսչության տնօրեն Քրիստոֆեր Ռեյը:
Նա նշել է, որ այս պահի դրությամբ նմանատիպ դեպքերի թիվն ավելացել է՝ հասնելով 2,7 հազարի:
«Մենք շարունակում ենք տեսնել անհատների, ովքեր արմատականացվել են ջիհադիստական գաղափարախոսություններով, որոնք առաջ են բերում օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունները: Բայց մենք բախվում ենք նաև երկրի ներսում ծայրահեղական դարձած անձանց, ովքեր արմատականացվել են անձնական դժգոհությունների պատճառով՝ կապված ռասայական և էթնիկական նախապաշարմունքների, հակակառավարական տրամադրությունների և դավադրության տեսությունների հետ»,-Կոնգրեսում լսումների ժամանակ ասել է նա, փոխանցում է ABC News-ը։
Կարծիքներ