Միացյալ Նահանգները պետք է դեմ արտահայտվի ահաբեկչությանն ու դադարեցնի ռազմական աջակցությունը Ադրբեջանին. Թիջի Քոքս
Ադրբեջանի կողմից հարգանքի լիակատար բացակայությունը Արցախի դեմ կրակը դադարեցնելու վերաբերյալ վերջին պայմանավորվածության նկատմամբ պատճառներից ընդամենը մեկն է, որի հիմքով Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական աջակցությունը Ադրբեջանին, ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել ԱՄՆ կոնգրեսական Թիջի Քոքսը՝ ներկայացնելով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի՝ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հրթիռակոծման վերաբերյալ մի հրապարակում:
Կոնգրեսական Քոքսը, որ ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ից կողմից Արցախին ականազերծման աշխատանքների իրականացման համար տրվող աջակցությունը պահպանելուն, առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են հարյուրավոր մահերի համար, ինչպես նաև՝ վերանայել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ:
«Արդեն երկու շաբաթ է՝ նրանք ագրեսիվորեն ոտնահարում են մարդկանց իրավունքներն ու շարունակում են բռնություն գործադրել հայերի նկատմամբ: Միացյալ Նահանգները պետք է դեմ արտահայտվի ահաբեկչությանն ու գործի հիմա»,- գրել է կոնգրեսականը:
Կարծիքներ