Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների Մոսկվայում հանդիպելու ցանկությունը
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Մոսկվայում հանդիպելու ցանկությունը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները։ Ողջունում ենք առաջնորդների հանդիպելու եւ խաղաղության հասնելու ցանկությունը»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։
Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու պատրաստակամության մասին առաջնորդները հայտնել էին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։
Կարծիքներ