Բայդենի ենթակառուցվածքային ծրագիրը ԱՄՆ-ին մղելու է դեպի սոցիալիզմ․ Թրամփ

Բայդենի ենթակառուցվածքային ծրագիրը ԱՄՆ-ին մղելու է դեպի սոցիալիզմ․ Թրամփ

Նախագահ Ջո Բայդենի առաջարկած ԱՄՆ ենթակառուցվածքների զարգացման օրինագծի հաստատումը կարող է Միացյալ Նահանգներին մղել դեպի սոցիալիզմ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այսպիսի կարծիք է  հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ կիրակի օրը տարածած հայտարարության մեջ:

«Եթե դեմոկրատների ծրագիրը հավանության արժանանա՝ դա մեր երկիրը կտանի դեպի սոցիալիզմ», - ասվում է ուղերձում:

Ենթակառուցվածքային փաթեթը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 1 տրիլիոն դոլար, օգոստոսի 10 -ին հաստատվել է ԱՄՆ Սենատի կողմից: Դրանից հետո այն մտավ Ներկայացուցիչների պալատ: Ենթակառուցվածքների զարգացման այս ծրագիրը Բայդենի ծրագրի առանցքային տարրերից մեկն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում