Շենքի ետնամասում կնոջ մարմին է հայտնաբերվել

Շենքի ետնամասում կնոջ մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ օգոստոսի 12-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 18 շենքի ետնամասում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքնություն։

Տեղի ունեցածը սպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում