Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետ
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին խորհրդարանականներ Ջին Յիփի և Հան Դոնգի ուղեկցությամբ օգոստոսի 11-ին այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն, ծանոթացել հայ համայնքի առօրյա կյանքին և հոգևոր-կրթական կառույցների գործունեությանը։ Մելանի Ջոլիի՝ արտգործնախարարի պաշտոնում սա առաջին այցելությունն էր հայ համայնքին։
Տորոնտոյի հայկական կենտրոնում տեղի է ունեցել նաև առանձնազրույց Կանադայի արտաքին գործերի նախարարի և ՀՅԴ Հայ դատի տեղական ու շրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանին վերաբերող հիմնահարցերին, Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնդրության աշխատանքներին, Հայաստանի զարգացման գործում կանադական օժանդակությանը, ինչպես նաև Տորոնտոյի ընդհանուր շրջանում հայ համայնքի գործունեությանը։
Կարծիքներ