Թուրքիան իսլամիստների է ուղարկում Ադրբեջան. Արցախի վերաբերյալ Բունդեսթագում տեղի ունեցած հանդիպման ամփոփագրերը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2020 թվականի հոկտեմբերի 29-ին Արցախի վերաբերյալ Բունդեսթագում տեղի ունեցած հանդիպման ամփոփագրերը:
1. ԵՄ-ն շարունակում է ժամանակ կորցնել։
2. Թուրքիան իսլամիստների է ուղարկում Ադրբեջան։
3. Նշվել է հումանիտար աղետի մասին, որի մեղավորն Ադրբեջանն է, ով սանձազերծել է պատերազմը։
4. Նշվել է Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների մասին։
5. Առաջարկ է արվել Թուրքիային հեռացնել Մինսկի խմբից (երկու առաջարկ):
6. Խոսել են պատմական պատասխանատվության, ցեղասպանության և ցեղասպանության շարունակվելու փաստի մասին:
7. Նշվել է, որ Եվրոպան չի ընդունի այնպիսի որոշում, որը հիմնված կլինի ռազմական ագրեսիայի վրա:
8. Բաքուն պետք է կանգ առնի, այլապես չի կարողանա հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ:
9. Նշվել է Հայաստանի մշակութային ժառանգության ոչնչացման հանգամանքը:
10. Հիշատակում է եղել Բաքվի ջարդերի մասին։
11. հրատապ միջոցառումներ / պատժամիջոցներ:
12. Խոսվել է Հայաստանի ողբերգական պատմության մասին, որը եղել է հարեւանների պատճառով:
13. Արցախն առանց Ստալինի երբեք չէր հայտնվի Ադրբեջանի կազմում։
14. Խաղաղ կյանքը չի հաստատվում ռումբերի միջոցով։
15. ԵՄ-ն իրավունք չունի լռել, որպեսզի 1915-ի պատկերը չկրկնվի:
16. Մասնակիցներից մեկին դուր չեկավ այն, ինչ արել է Հայաստանը վերջին 20 տարվա ընթացքում, բայց նա անմիջապես նշել է, որ Ադրբեջանի ագրեսիան արդարացում չունի, նա նշել է նաև, որ ռազմական ճանապարհով հաստատված ոչինչ չի ճանաչվի:
17. Ջարդեր, քրիստոնյա բնակչության էթնիկ զտումներ:
18. Ադրբեջանի դիրքորոշումն անընդունելի է:
19. Բունդեսթագի պատգամավոր Գրեգոր Գիզի.
Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ այս պատերազմում գնալու է մինչև վերջ: Այսինքն՝ նա ցանկանում է ուժով վերադարձնել ամբողջ տարածքը՝ դեմ գնալով մադրիդյան սկզբունքներին: Թուրքիան Ադրբեջան է ուղարկում ոչ միայն զենք, այլև զինյալներ, այդ թվում՝ Սիրիայից: Սա աղետ է, և ի վերջո թե՛ Գերմանիայի կառավարությունը, թե՛ ՆԱՏՕ-ն պետք է դատապարտեն դա: Պետք է իրերն իրենց անուններով կոչել և միանշանակ դատապարտել թուրքական սադրանքները»:
Կարծիքներ