Վաշինգտոնում ոստիկանության հետ բախումներ են սկսվել մոտոցիկլիստի մահից հետո
Վաշինգտոնում, Կոլումբիայի օկրուգում, վթարի հետեւանքով մոպեդի վարորդի մահից հետո բախումներ են սկսվել ոստիկանության հետ: Այդ մասին հաղորդել Է Washington Post թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ողբերգական միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 23-ին, տեղական ժամանակով մոտավորապես 22:10-ին (Երեւանի ժամանակով 06:10-ին): Հաղորդվում Է, որ ոստիկանները տեսել են Էլեկտրական մոպեդը վարող առանց սաղավարտի տղամարդուն եւ փորձել են կանգնեցնել խախտողին, սակայն մոպեդը բախվել Է մեկ այլ փոխադրամիջոցի:
Վթարի հետեւանքով մոպեդի վարորդը զոհվել Է:
Ոստիկանության հայտարարության համաձայն, մոտոցիկլիստը մահացել Է հիվանդանոցում: Մոպեդի վարորդի մահը բողոքի ակցիաներ Է առաջացրել քաղաքում: Անկարգությունների ընթացքում ցուցարարները կոտրել են ոստիկանական տեղամասի շենքի պատուհանները եւ շուռ տվել մի քանի աղբի բաք: Ցուցարարները նաեւ տարբեր առարկաներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա:
Կարծիքներ