Կրասնոյարսկում «սև երկնքի» ռեժիմ են հայտարարել
Օդերևութաբանները ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում օդի վիճակի վատթարացում են կանխատեսում՝ կապված հանդարտ (առանց քամի) եղանակային պայմանների հետ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման վարչությանը, մինչև երկուշաբթի երեկո անբարենպաստ եղանակային պայմանների ռեժիմ է հայտարարվել:
Խոսքը «սև երկինք» կոչվող ռեժիմի մասին է, որը սահմանվում է այնպիսի եղանակային պայմանանների դեպքում, երբ դժվարանում է մթնոլորտում կուտակված վտանգավոր մասնիկների տարրարլուծումը:
Նախորդ անգամ «սև երկնքի» ռեժիմ Կրասնոյարսկում սահմանվել է օգոստոսի վերջին:
Կարծիքներ