Հաղթանակի շքերթն այս տարի կանցկացվի Ռուսաստանի 28 քաղաքներում

Հաղթանակի շքերթն այս տարի կանցկացվի Ռուսաստանի 28 քաղաքներում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարրել է, որ Հաղթանակի շքերթն անցկացվելու է ռուսական 28 քաղաքներում: Նրա խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը:

«Բացի Մոսկվայից, ռազմական շքերթներ տեղի կունենան երկրի 27 այլ քաղաքներում: Դրանց կմասնակցի ավելի քան 47 հազար մարդ, շուրջ հազար վեց հարյուր միավոր ռազմական տեխնիկա և ավելի քան երկու հարյուր ինքնաթիռ», - ասել է նա ՊՆ կոլեգիայի նիստում:

Նախարարը նշել է, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին նվիրված տոնակատարությունները կանցկացվեն 377 քաղաքներում և բնակավայրերում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ 2021 թվականին Հաղթանակի շքերթը կանցկացվի սովորական ձևաչափով:

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հիշատակման համար անցկացվող ամենամյա ռազմական շքերթը 2020 թվականին հետաձգվել էր և նշանակվել հունիսի 24-ի վրա՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում