Արսեն Թորոսյանն այցելել է Ակնաշեն և Գեղակերտ բնակավայրերում գործող հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային փոքր տներ

Արսեն Թորոսյանն այցելել է Ակնաշեն և Գեղակերտ բնակավայրերում գործող հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային փոքր տներ

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն և Գեղակերտ բնակավայրերում գործող և կառուցված և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված համայնքային փոքր տներ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Նախարարը շրջայց է կատարել Ակնաշեն բնակավայրում վերջերս բնակեցված փոքր տան տարածքում, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով և համայնքային կյանքին նրանց ներգրավվածությամբ։ 

Նախարարն այցելել է նաև Գեղակերտ բնակավայրում շինարարական աշխատանքներն ավարտած փոքր տուն, ծանոթացել կատարված աշխատանքներին, բնակության համար նախատեսված տարածքներին և ստեղծված հնարավորություններին։

 

Արաքս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ նախարար Թորոսյանը եղել է նաև Գրիբոյեդով և Արտիմետ բնակավայրերում առանձնացված այն հողատարածքներում, որտեղ նախատեսվում է կառուցել նոր համայնքային փոքր տներ։

Այցի ընթացքում նախարար Թորոսյանն այցելել է նաև Մեծամորի անկախ կյանքի կենտրոն, ծանոթացել կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին։ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ նման քայլերով պետությունը շարունակաբար ընդլայնում է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները՝ դրանք դարձնելով առավել հասցեական, մարդակենտրոն, ներառական և համայնքահեն։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում