Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 101-րդ համերգաշրջանը՝ «Սպարտակի» համաշխարհային պրեմիերայով
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկում է իր 101-րդ համերգաշրջանը՝ բացելով պատմության նոր էջ: Համերգաշրջանի հանդիսավոր բացմանը սպասվում է համաշխարհային պրեմիերա՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի նորարարական սինեմատիկ շոու՝ Khachaturian Rooftop-ում՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 21:00-ին :
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ բալետի երաժշտության կենդանի կատարմանը զուգահեռ համերգասրահի տանիքում տեղադրված մեծ էկրանի վրա կցուցադրվի «Սպարտակ» բալետի սյուժեով հատուկ այս նախագծի համար ստեղծված ֆիլմը, արհեստական բանականությամբ ստեղծված սինեմատիկ վիզուալ լեզվով, որն իրենից պատմական բլոքբաթեր է ներկայացնում:
Ֆիլմի ռեժիսորն է Արտյոմ Բաղդասարյանը՝ DJAN AI Studio-ի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, ՀՀ կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի նախագահը:


Կարծիքներ