Մհեր Գրիգորյանի՝ Ալիևի առջև խոնարհվելու լուսանկարը կեղծ է․ Fip

Մհեր Գրիգորյանի՝ Ալիևի առջև խոնարհվելու լուսանկարը կեղծ է․ Fip

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ և սոցիալական մեդիայի էջեր սեպտեմբերի 2-ին տարածել են լուսանկար, որտեղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոնարհվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև Բիշքեկում տեղի ունեցած երկու երկրների պատվիրակությունների հանդիպման ժամանակ։

Այս մասին գրել է Fip.am-ը։

«Լուսանկարը տարածել են Oragir{.}am-ը, սոցմեդիայի տարբեր օգտահաշիվներ (1, 2, 3), իսկ լուսանկարի հիման վրա մեկնաբանություն է հրապարակել Hraparak{.}am կայքը:

Մասնավորապես կայքը գրել է. «Ալիևին բարևելիս Մհեր Գրիգորյանի մարմնի լեզուն։ Այստեղ արդեն ո՛չ հայերեն է պետք, ո՛չ ռուսերեն, ո՛չ էլ անգլերեն։ Նկարը կարծես ինքն է ասում այն, ինչ հազար բառով դժվար կլիներ բացատրել․ ՇՀԿ-ում՝ հայերեն, Պուտինի մոտ՝ ռուսերեն, Ալիևի մոտ՝ Մհեր Գրիգորյանի մարմնի լեզվով»:

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բիշքեկում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման տեսանյութի բնօրինակը։

Արդյոք Գրիգորյանը խոնարհվում է Ալիևին բարևելիս

InVid գործիքի միջոցով կատարած տեսանյութի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ալիևի հետ ձեռքսեղման ժամանակ Գրիգորյանի խոնարհման նման դրվագ չկա։ Երկու պաշտոնյաների ձեռքսեղման դրվագը սկսվում է 00:02 վայրկյանից, տևում մինչ 00:04 վայրկյանը: Դրվագային ուսումնասիրությունից հստակ երևում է, որ Գրիգորյանը չի խոնարհվում Ալիևի առջև:

Fip.am-ը ուսումնասիրել է նաև տեսանյութը և լրատվամիջոցներում հրապարակված վերոնշյալ կադրերը համադրել է տեսանյութի կադրերի հետ, ինչը նույնպես ցույց է տվել, որ Մհեր Գրիգորյանը չի խոնարհվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում