102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում կենսական անհրաժեշտություն չէ. Նիկոլ Փաշինյան

102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում կենսական անհրաժեշտություն չէ. Նիկոլ Փաշինյան

«102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում կենսական անհրաժեշտություն չէ»:

Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման և դրանից հետո ՌԴ նախագահի արած հայտարարությունների մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք էս ընթացքում ոչ մի անգամ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը չենք բարձրացրել: Էնպես էլ չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։

Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաևդա քննարկել, բայց մենք երբեք էս ընթացքում էդ հարցը չենք բարձրացել»,-հայտարարել է ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, թե «Ռուսաստանը կհեռանա Հայաստանից, որտեղ Շիրակում տեղակայված է ռուսական բազան, նույնիսկ վաղը, եթե պաշտոնական Երևանը համարի, որ ռազմաբազան անհրաժեշտ չէ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում