Գեյթսը պատմել է, թե երբ աշխարհը կկարողանա նորմալ կյանքի վերադառնալ պանդեմիայից հետո
Պանդեմիայից հետո նորմալ կյանքին վերադարձը պետք է տեղի ունենա 2022 թվականի վերջին: Նման կարծիք է հայտնել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը լեհական ТВН24 հեռուստաալիքին եւ Gazeta Wyborcza պարբերականին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մինչեւ 2022 թվականի ավարտը մենք պետք է գրեթե ամբողջությամբ վերադառնանք բնականոն կյանքի, եթե միասին աշխատենք»,-ասել է նա:
«Պանդեմիան անհավանական ողբերգություն է: Մենք ի վիճակի ենք գնահատել տնտեսության կորուստները, սակայն չենք կարող գնահատել կրթության հետ կապված կորուստները եւ այն, թե ինչպես են մեզ վրա ազդել այն սահմանափակումները, որոնք մենք ստիպված էինք սահմանել՝ մեծ թվով մարդկանց մահերից խուսափելու համար»,-նշել է Գեյթսը:
Նա ընդգծել է, որ պանդեմիայի ավարտը մոտ է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար: «Հավանաբար, տարեվերջին պատվաստումների ծավալը կհասնի այն մակարդակին, երբ դեպքերի թիվը կսկսի նվազել: Սակայն քանի դեռ չենք ազատվել ամբողջ աշխարհում պանդեմիայից, մենք կունենանք շատ սահմանափակումներ, օրինակ՝ դիմակներ եւ զանգվածային միջոցառումների արգելք»,-հավելել է Գեյթսը:
Միեւնույն ժամանակ, նա շեշտել է, որ շատ երկրներ կարող են հաղթահարել իրավիճակն ավելի լավ, եթե դիմեն «ճիշտ գիտնականների», որոնք խորհուրդ կտային հետեւել թեստերի քանակին եւ հոգ տանել մեկուսացման մասին:
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 123,9 միլիոնը, մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 461 հազարով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ մահվան դեպքերի թիվըն ավելացել է 8,3 հազարով՝ գերազանցելով 2,72 միլիոնը:
Կարծիքներ