Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ես ասել եմ Քյարքիի մասին, խնդիրը մասամբ համարում եմ լուծված. Փաշինյան

Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ես ասել եմ Քյարքիի մասին, խնդիրը մասամբ համարում եմ լուծված. Փաշինյան

«Ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ես ասել եմ Քյարքիի մասին։ Նախընտրական շրջանում ես խոսել եմ նաև անկլավների մասին, որևէ նորություն դրանում չկա»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի հայտարարությանը, թե «Տիգրանաշենը հանձնումը շատ արդար կլինի, որովհետև Տիգրանաշնի և, առհասարակ, Պարույր Սևակ համայնքի մեծամասնությունը ընտրությունների ընթացքում իրեն է ձայն տվել»:

«Մենք ասել ենք, որ ՀՀ տարածքը 29 հազար 743 կմ է, երբևէ Քյարքին և մյուս անկլավները այդ հաշվարկի մեջ չեն եղել։ Փոխարենը այդ հաշվարկի մեջ եղել է և կա Արծվաշենը։

Արծվաշենում էլ է մարդ ապրում, և ի՞նչ. Արծվաշենը ՀՀ տարածք չի՞։ Ամեն դեպքում այս մասով չկա որևէ պայմանավորվածություն, այս մասին ամենակարևոր նյուանսն այն է, որ ես ակնկալում եմ այս հարցի շուրջ նյարդի զրոյացում, որ նաև արտաքին աշխարհում պարզ կլինի որ այս հարցի շուրջ նյարդ չկա, այս հարցը կլուծվի հնարավոր ամենալավ տարբերակով»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա ընդգծել է, որ խոսելով այս թեմայի շուրջ ինքը ոչ թե ՀՀ շահերին դեմ է խոսում, այլ գործում է ՀՀ շահերին համապատասխան։

«Ես խնդիրը մասամբ համարում եմ լուծված, քանի որ չգիտեմ ինչպես լրագրողներն ու ընդդիմությունը, բայց ՀՀ հանրությունն իմ ուղերձը ընդունել է, և ՀՀ-ում այդ հարցի շուրջ նյարդ չկա այլևս»,- եզրափակել է Կառավարության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում