42 hաջողակ կին գործարար 1 մլն դրամ կստանա. «Իմ քայլը» հիմնադրամն ամփոփել է հայտերի ուսումնասիրման աշխատանքը

42 hաջողակ կին գործարար 1 մլն դրամ կստանա. «Իմ քայլը» հիմնադրամն ամփոփել է հայտերի ուսումնասիրման աշխատանքը

Ամփոփվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում 1 միլիոն ՀՀ դրամ դրամաշնորհ ստանալու հայտերի ուսումնասիրման աշխատանքային խմբի աշխատանքները։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը:

Գնահատումների գումարման արդյունքում հայտնի են դարձել 42 հաղթողները, որոնց հետ «Իմ քայլը» հիմնադրամը կկնքի նվիրաբերության պայմանագիր ու յուրաքանչյուրին կտրամադրի 1 մլն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:

Դրամաշնորհների հավաստագրերի հանձնումը տեղի կունենա հուլիսի 3-ին Փարպի գյուղի պտղատու ծառերի պուրակում։

Ապրիլի 14-ին կայացել էր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքը, որի հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը սկսել էր ընդունել դրամաշնորհ ստանալու հայտերը։ Դիտարկվելու էին բացառապես այն հայտերը, որոնք ներկայացնող սկսնակ գործարարներն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ և գործունեություն են ծավալում ՀՀ մարզերում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում