ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը: Ըստ փաստաթղթի՝ սահմանափակումների ներքո հայտնվել են Ռուսաստանի Դաշնության 116 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

ԵՄ-ն նաև պատժամիջոցների 14-րդ փաթեթում ներառել է Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի 61 ընկերություններ, որոնց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել կրկնակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման համար։

Եվրամիությունը կշարունակի գնել ռուսական հեղուկացված բնական գազը (ՀԲԳ), բայց կարգելի դրա վերաարտահանումը։ Եվրամիության այն ընկերությունները, որոնք ռազմական ապրանքներ են վաճառում երրորդ երկրներին, պետք է բացահայտեն և գնահատեն դեպի Ռուսաստան դրանց վերաարտահանման ռիսկերը։

Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է Եվրոպայի նավահանգիստներով ռուսական ՀԲԳ-ի տարանցման սահմանափակումներ, դրույթներ եվրոպական ընկերությունների կողմից Ռուսաստանի Դաշնության պատասխան գործողություններից վնասի փոխհատուցման պահանջների աջակցության վերաբերյալ, ներդրումների, ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների տրամադրման արգելք ՀԲԳ այնպիսի նախագծերի ավարտի համար, ինչպիսիք են «Արկտիկ ՀԲԳ-2»-ը և «Մուրմանսկի ՀԲԳ»-ն, Ռուսաստանից հելիումի ներմուծման և մանգանի հանքաքարերի, պլաստիկի որոշ տեսակների, հազվագյուտ հողային տարրերի և էլեկտրոնային բաղադրիչների՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանման արգելք և այլ սահմանափակումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում