Ճապոնիայի պաշտպանության նախարարը ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարի հետ քննարկել է Ռուսաստանի և Չինաստանի հարցերը

Ճապոնիայի պաշտպանության նախարարը ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարի հետ քննարկել է Ռուսաստանի և Չինաստանի հարցերը

Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիշին երկուշաբթի օրը Տոկիոյում բանակցություններ է վարել ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Կառլոս դել Տորոյի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Kyodo գործակալությանը ։

Նշվում է. որ կողմերը քննարկել են վերջերս Օսումի նեղուցով Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և Չինաստանի ռազմածովային ուժերի նավերի համատեղ անցումը։ Կողմերը քննարկել են նաև ԿԺԴՀ-ի կողմից նոր բալիստիկ հրթիռային սուզանավի վերջին փորձարկումը՝ ընդգծելով, որ Ճապոնիայի շուրջ անվտանգության իրավիճակը գնալով ավելի է բարդանում։

Շաբաթ օրը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարեց Խաղաղ օվկիանոսում ռուս և չինական ռազմանավերի համատեղ զորավարժությունների ավարտի մասին, որն իրականացվել է հոկտեմբերի 17-23-ը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում