Պերուի փոխնախագահը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Պերուի փոխնախագահը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Պերուի դատախազությունը հետաքննություն է սկսել փոխնախագահ Դինա Բոլուարտեի նկատմամբ՝ փողերի լվացման մեջ ներգրավվածության կասկածանքով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով El Comercio թերթը ։

Եվս 11 մարդու նկատմամբ, այդ թվում պաշտոնյաներ և գործարարներ, հետաքննություն է սկսվել: Հետաքննության տվյալներով՝ նրանք կարող էին մասնակցել «Ազատ Պերու» կուսակցության նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորմանը։ Վկաներից մեկը պնդում է, որ դրամական միջոցների մի մասը ստացվել է կաշառքի տեսքով։

Բոլուարտեն հերքել է իրեն ուղղված մեղադրանքները։

«Սա աբսուրդ է: Իրավական տեսանկյունից այս գործն անիմաստ է», - մեջբերում է նրան El Comercio-ն:

Ավելի վաղ գործով ներգրավված անձինք էին «Ազատ Պերու» կուսակցության գլխավոր քարտուղար Վլադիմիր Սերրոնը և կառավարության նախկին նախագահ Գվիդո Բելիդո Ուգարտեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում