ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ս-400-ի հարցը Թուրքիայի հետ տեխնիկական ճանապարհով լուծելու հնարավորություն չի տեսնում
Միացյալ Նահանգները չի տեսնում Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ իրավիճակը տեխնիկական միջոցներով կարգավորելու հնարավորությունը, որ այդպիսով վերանան Վաշինգտոնի առարկությունները Անկարայի մոտ այդ ռուսական ռազմական տեխնիկայի առկայության դեմ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական գործերով օգնական Քլարկ Կուպերը՝ առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Մենք այդպիսի զրույցներ ունեցել ենք»,- ասել է նա՝ մեկնաբանելով թուրքական կողմի խնդիրը տեխնիկական մարկադակով լուծելու կոչերը։ Կուպերի տեսակետով հարցի այդպիսի դրվածքը փաստացի իրավիճակն անցյալ է վերադարձնում։ Թուրքիան անցյալ տարի այդ ամենը քննարկել է ԱՄՆ-ի հետ։ «Եվ մենք չենք հասել նրանց [թուրքերի] հետ [տարաձայնությունների] կարգավորմանը»,- շեշտել է Կուպերը։
«Թուրքիային առաջադրվել են մի շարք տարբերակներ եւ բարենպաստ հնարավորություններ, որ դրանք համապատասխանեին իր հակաօդային պաշտպանության ապահովման պահանջներին։ ԱՄՆ-ում եւ ՆԱՏՕ-ում ոչ ոք չի պատրաստվում հերքել հակաօդային պաշտպանության պահանջը բավարարելու անհրաժեշտությունը։ Այն, ինչը [Անկարայի կողմից] չի կատարվել, ապա դա Ս-400-ը չմիացնել, չօգտագործելու ԱՄՆ պահանջն է։ Այդ [համալիրի] գնումը մեզ դրդեց այն բանին, որ Թուրքիային հանենք F-35 [ամերիկյան արտադրության 5-րդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչի արտադրության] ծրագրից»,- պնդել է Կուպերը։
Կարծիքներ