Թրամփը մտադիր է վերընտրվելու դեպքում Իրանի հետ համաձայնություն ստորագրել. tert.am

ԱՄՆ-ն պատրաստ է գործարք կնքել Իրանի ղեկավարության հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Օհայո նահանգում իր ունեցած ելույթի ժամանակ, գրում է RT-ն:
Իր խոսքով՝ եթե նա վերընտրվի նոյեմբերին, իրանական իշխանությունները կգնան նման համաձայնության ստորագրման:
«Եթե և երբ մենք հաղթենք, այդ հաղթանակից մոտ 10 վայրկյան հետո մեզ կզանգահարեն, և դա կլինի Իրանը, որը ցանկանում է գործարք կնքել: Մենք ուզում ենք համաձայնություն ստորագրել: Մենք ուզում ենք, որ իրենց մոտ ամեն ինչ լավ լինի, ուզում ենք, որ իրենք ուժեղ լինեն, ուղղակի իրենք չեն կարող միջուկային զենք ունենալ: Ահա և վերջ: Շատ պարզ է»,- ասել է Թրամփը:
Պետության ղեկավարը հավելել է, որ իր ենթականերին հանձնարարել է դեռևս Իրանի հետ բանակցություններ չտանել այդ հարցով, քանի որ Թեհրանը «ցանկանում է սպասել»:
Կարծիքներ