Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրագույն պետական պարգև է շնորհել
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին շնորհել է հանրապետության բարձրագույն պարգև՝ «Երեք աստղ» շքանշան՝ «Լատվիայի հանդեպ նրա ցուցաբերած հատուկ ծառայությունների համար»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
«Շքանշանի կապիտուլը (պարգևատրող հաստատություն) որոշում է ընդունել Լատվիայի հանդեպ ցուցաբերած հատուկ ծառայությունների համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին պարգևատրել «Երեք աստղ» շքանշանով և դարձնել «Երեք աստղ» շքանշանի Մեծ խաչի ասպետ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է ապրիլի 10-ին։
Կարծիքներ