Արմեն Գրիգորյանն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին քննարկել են Հայաստան- Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները
Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում մայիսի 21-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում հնարավոր համագործակցության ուղիները:
Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:
Կարծիքներ