Պուտինը հայտնել է, թե երբ է պատվաստվելու կորոնավիրուսի դեմ

Պուտինը հայտնել է, թե երբ է պատվաստվելու կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինը նաև նշել է, որ պատվաստումը պետք է լինի կամավոր:

«Պատվաստումը, իհարկե, յուրաքանչյուր անձի կամավոր ընտրությունն է, սեփական որոշումը: Ի դեպ, ես ինքս պատրաստվում եմ դա անել վաղը»,- կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ վիդեոկոնֆերանսի ժամանակ ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում