Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 9 284 դեպք են հայտնաբերել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հասատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 9 284-ով՝ մինչև 4 466 153: Մարտի 22-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,21 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում շարունակում Է բուժումը 293 577 մարդ: Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվը մեկ օրում աճել Է 7 790-ով՝ մինչեւ 4 077 185: Ընդհանուր առմամբ երկրում արդեն ապաքինվել Է վարակվածների 91,3 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը երկրում մեկ օրում աճել Է 361-ով՝ մեկ օր առաջվա 371-ի դիմաց՝ մինչեւ 95 391: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) ավելացել Է մինչեւ 2,14 տոկոս, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ