Պեմզաշենում կրքերը նորից լարվել են. սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել
Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սևակ Մելիքսեթյանը, դեկտեմբերի 7-ին, ժամը 00.44-ի սահմաններում փորձել է վրեժ լուծել իր ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանից։Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Նա իրեն պատկանող «ԲՄՎ» մեքենայով գնացել է կասկածյալի տան մոտ, բացել բակի դուռը, ներս մտել ու իր մոտ եղած կացնով փորձել է կոտրել նրանց տան դուռը։ Սևակ Մելիքսեթյանի գործողությունները կանխել են տեղում հսկողություն իրսկանացնող ոստիկանները։
Տանը եղել է Վրույր Բարսեղյանի մայրը, որը սակայն հրաժարվել է հաղորդում տալ` նշելով, որ իրենց գույքային վնաս չի հասցվել։ Կացինն առգրավել են, Սևակ Մելիքսեթյանին ոստիկանությունից ազատ են արձակել։ Արթիկի ոստիկանությունում կազմվել է արձանագրություն, ուղարկվել Արթիկի և Անիի քննչական բաժին` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:
Կարծիքներ